Անհայտ անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Արդյունքում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հարձակվողը, տասնյակ մարդիկ վիրավորվել են, CTK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Չեխիայի փրկարար ծառայության ներկայացուցիչը։
Չեխիայի հեռուստատեսությամբ փրկարար ծառայության ներկայացուցիչ Յանա Պոստովան հայտնել է, որ տուժել է մոտ 30 մարդ, փոխանցում է DW-ն։
«Հրաձիգը վերացվել է, ամբողջ շենքն այժմ տարհանվել է, և դեպքի վայրում կան մի քանի դիեր և տասնյակ վիրավորներ»,- ասվում է Չեխիայի ոստիկանության «X» սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը